IT սարքավորումներ
Ձեր բիզնեսի թվային ներուժի բանալին այստեղ է։ Առաջադեմ տեխնոլոգիաներ՝ անվտանգությունից մինչև արդյունավետություն, որոնք կբարելավեն ձեր աշխատանքային միջավայրը: Ապահովեք ձեր ընկերության զարգացումը նորարարական IT լուծումներով:
24 Products
  - Մեծածավալ աշխատանք ենթադրող միջավայրերում կարևոր է օպտիմալացնել տարածքի օգտագործումը և էներգասպառումը: Մեր Blade սերվերները բարձր արդյունավետությամբ լուծում են՝ առավելագույն հզորություն նվազագույն տարածքում: - Հիմնական առավելությունները․ - Ուլտրակոմպակտ դիզայն՝ տարածքի օպտիմալ օգտագործման համար
- Բարձր էներգաարդյունավետություն
- Դյուրին տեղադրում և կառավարում
- Ինտեգրված ցանցային և տվյալների պահպանման լայն հնարավորություններ
- Մալուխավորման նվազեցված պահանջներ
- Կենտրոնացված հովացման համակարգ
- Արագ փոխարինման հնարավորություն՝ առանց աշխատանքի ընդհատման
 
  - Ցանցերի կառավարումը հաճախ բարդ և ժամանակատար գործընթաց է: Cisco Meraki-ն առաջարկում է ամպային կառավարմամբ ցանցային լուծումներ, որոնք պարզեցնում են ցանցի տեղակայումը, կառավարումը և մոնիթորինգը: - Հիմնական առավելությունները․ - Կենտրոնացված ամպային կառավարման հարթակ
- Դյուրին տեղադրում և կարգավորում
- Ծրագրակազմի ավտոմատացված թարմացումներ
- Իրական ժամանակում վերլուծություններ և տեսանելիություն
- Անվտանգության ինտեգրված գործիքակազմ
- Հեռավար աշխատողների համար օպտիմիզացված լուծումներ
 
  - 21-րդ դարում շատ կարևոր է ընկերության տվյալների պաշտպանությունը կիբերհարձակումներից։ Մեր առաջարկած գերժամանակակից Firewall-երն ապահովում են ցանցային տվյալների անվտանգությունը՝ տրամադրելով դրանց հոսքի վերահսկման և կառավարման լայն հնարավորություններ։ - Հիմնական առավելությունները․ - Պոտենցիալ վտանգի արագ հայտնաբերում
- Տվյալների ֆիլտրացիա
- Տվյալների փոխանցվող փաթեթների վերահսկում
- Անվտանգության պարբերական թարմացումներ
 
  - Բիզնեսի հաջողության համար կարևոր է տարբեր ցանցերի միջև անվտանգ և արդյունավետ հաղորդակցությունը։ Ներկայացված նորարարական Gateway-ներն ապահովում են ցանցերի անխափան ինտեգրումը՝ միաժամանակ երաշխավորելով ցանցային տվյալների անվտանգությունը և տրամադրելով տարբեր միջավայրերում տվյալների փոխանցման մեծ ֆունկցիոնալ։ - Հիմնական առավելությունները․ - Տվյալների խելացի երթուղավորում և ֆիլտրացիա
- Պոտենցիալ վտանգի արագ հայտնաբերում
- Ցանցերի միջև փոխանցվող տվյալների փաթեթների վերահսկում
- Անվտանգության պրոտոկոլների պարբերական թարմացումներ
 
  - Ժամանակակից բիզնես միջավայրում ցանցային ենթակառուցվածքը պետք է լինի ոչ միայն արագ, այլև՝ խելացի և հարմարեցվող: HPE Aruba Networking-ն առաջարկում է AI-ով հագեցած ցանցային լուծումներ, որոնք ավտոմատացնում են գործընթացները և բարձրացնում անվտանգությունը: - Հիմնական առավելությունները․ - AI-ի վրա հիմնված ցանցի օպտիմալացում և անվտանգություն
- Անլար և լարային ցանցերի սահուն ինտեգրում
- Ճկուն և մասշտաբավորվող լուծումներ
- Կառավարման պարզ ինտերֆեյս
- IoT սարքերի ինտեգրում
- Տվյալների անվտանգություն
- Բարձր արտադրողականություն և հուսալիություն
 
  - Աճող ընկերությունների համար ներկայումս շատ կարևոր են արդյունավետ և հասանելի ցանցային լուծումները: Huawei Network-ն առաջարկում է նորարարական տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներ՝ մրցունակ գործիքակազմով: - Հիմնական առավելությունները․ - Բարձր արտադրողականություն
- AI լուծումների վրա հիմնված ցանցային օպտիմալացում
- Էներգաարդյունավետ դիզայն
- Անվտանգության ընդլայնված հնարավորություններ
- 5G և WiFi 6 տեխնոլոգիաների աջակցություն
- Մասշտաբավորվող լուծումներ՝ փոքր և մեծ բիզնեսների համար
 
  - Ավանդական IT ենթակառուցվածքները հաճախ բարդ են կառավարման համար և ոչ ճկուն՝ արագ փոփոխվող բիզնես միջավայրերում: Մեր Hyperconverged Infrastructure լուծումները միավորում են տվյալների պահպանման ցանցային ռեսուրսները մեկ ինտեգրված համակարգում՝ պարզեցնելով IT ենթակառուցվածքի կառավարումը: - Հիմնական առավելությունները․ - Ենթակառուցվածքի պարզեցված կառավարում
- Արագ տեղակայում և մասշտաբավորում
- Ռեսուրսների օպտիմալ օգտագործում
- Բարձր հուսալիություն և կայունություն
- Գործընթացների ավտոմատացում
- Դյուրին ինտեգրում ամպային ծառայություններին
 
  - Արդյունավետ աշխատանքի համար կարևոր է հաղորդակցման ճիշտ կազմակերպումը։ Մեր IP հեռախոսներն ավանդական զանգերը փոխակերպում են դինամիկ և պրոդուկտիվ գործընթացի, ինչը հիանալի լուծում է գրասենյակների համար։ - Հիմնական առավելությունները․ - Զանգի կառավարման մեծ ֆունկցիոնալ
- Ձայնի հստակություն
- Առկա ծրագրերի հետ ներդրման հնարավորություն
- Ժամանակակից դիզայն
- Անհատական լուծումներ
- Անվտանգության ապահովում
 
  - Անհատական և փոքր գրասենյակային համակարգիչները հաճախ են ենթարկվում հոսանքի տատանումների և կարճատև անջատումների վտանգին, ինչը կարող է հանգեցնել տվյալների կորստի և սարքավորումների վնասման։ Մեր PC UPS-ն առաջարկում է մատչելի և արդյունավետ պաշտպանություն փոքր համակարգչային սարքավորումների համար: - Հիմնական առավելությունները․ - Կոմպակտ դիզայն՝ հարմար սեղանի վրա տեղադրման համար
- Դյուրին տեղադրում և օգտագործում
- Էլեկտրական լարման ավտոմատ կարգավորում
- Ցածր էներգասպառում սպասման ռեժիմում
- Համատեղելիություն տարբեր համակարգչային սարքավորումների հետ
 
  - Տվյալների ինտենսիվ մշակում պահանջող ձեռնարկությունների բարձր արտադրողականությամբ և հուսալի սերվերներն իսկական անհրաժեշտություն են: Մեր Rack սերվերները նախագծված են՝ բավարարելու այս պահանջները՝ առաջարկելով օպտիմալ արտադրողականություն և հզորություն՝ կոմպակտ և ընդլայնվող ձևաչափով: Այս լուծումները հեշտությամբ ինտեգրվում են տվյալների կենտրոնների ենթակառուցվածքներում: - Հիմնական առավելությունները․ - Բարձր արտադրողականություն ինտենսիվ աշխատանքի համար
- Մեծածավալ հիշողություն
- Դյուրին ընդլայնման հնարավորություններ
- Անվտանգության ուժեղացված միջոցառումներ
- Հովացման առաջադեմ տեխնոլոգիաներ
- Բազմաթիվ ցանցային միացումներ
- Հարմար կառավարման գործիքակազմ
 
  - Ժամանակակից բիզնեսը պահանջում է ճկուն և հուսալի սերվերային լուծումներ, որոնք կարող են հարմարվել տարբեր միջավայրերին և աշխատանքային ծանրաբեռնվածությանը: - Հանդիսանալով աշխարհի լավագույն արտադրող ընկերությունների գործընկեր՝ Team Systems-ը առաջարկում է Rackmount և Tower տեսակի տվյալների սերվերներ՝ գործարանային արտադրության և պաշտոնական սպասարկման հասանելիությամբ։ - Մեր հմուտ մասնագետները կօգնեն ընտրել ձեր բիզնես խնդիրներին համապատասխան հզորության և կոնֆիգուրացիայի սերվերներ՝ ինչպես փոքր գրասենյակների, այնպես էլ՝ տվյալների մեծ կենտրոնների համար: - Հիմնական առավելությունները․ - Ճկուն և կոմպակտ դիզայն
- Հզոր արտադրողականություն տարբեր աշխատանքների համար
- Մասշտաբավորման հնարավորություն
- Բարձր հուսալիություն և կայունություն
- Էներգաարդյունավետ աշխատանք
- Հեռավար կառավարման գործիքակազմ
- Համատեղելիություն տարբեր օպերացիոն համակարգերի հետ
 
  - Սերվերային սենյակներում հոսանքի անսպասելի անջատումները կարող են հանգեցնել կրիտիկական տվյալների կորստի և աշխատանքի ընդհատման։ Մեր Rackmount/Tower UPS-ն ապահովում է անխափան էներգամատակարարում՝ պաշտպանելով ձեր սերվերները և ցանցային սարքավորումները հոսանքի տատանումներից և անջատումներից: - Հիմնական առավելությունները․ - Ճկուն դիզայն՝ հարմար rack-ում կամ tower տեսքով տեղադրման համար
- Բարձր հզորություն՝ սերվերային սենյակների համար
- Արագ միացում հոսանքի անջատման դեպքում
- Հեռավար մոնիթորինգի և կառավարման հնարավորություն
- Էներգաարդյունավետություն
 
  - Զարգացող բիզնեսները հաճախ բախվում են IT ենթակառուցվածքի ընդլայնման և դրա էներգամատակարարման ապահովման մարտահրավերներին։ Մեր Scalable Rack UPS-ն առաջարկում է ճկուն և ընդլայնվող լուծում՝ հարմարվելով ձեր բիզնեսի աճող կարիքներին: - Հիմնական առավելությունները․ - Դյուրին մասշտաբավորում՝ առանց աշխատանքի ընդհատման
- Մոդուլային կառուցվածք՝ դյուրին ընդլայնման համար
- Բարձր էներգաարդյունավետություն
- Էներգիայի ինտելեկտուալ կառավարում
- Կոմպակտ դիզայն՝ տարածքի խնայողության համար
- Ցանցային ինտեգրացիայի հնարավորություններ
- Ցածր ընդհանուր շահագործման ծախսեր
 
  - Հաղորդակցման ավանդական եղանակները հաճախ դանդաղ են, սահմանափակ և անկայուն, ինչը խոչընդոտում է բիզնեսի արդյունավետ գործունեությանը և ժամանակակից պահանջներին համապատասխան զարգացմանը։ Մեր SIP սերվերները հանդես են գալիս որպես կենտրոնական հանգույց՝ ապահովելով զանգերի ճիշտ ուղղորդումը, օգտագործողի վավերացումը և հեռախոսակապի ընդլայնված հնարավորությունները։ - Հիմնական առավելությունները․ - Համակարգային կառավարում կենտրոնական վահանակից
- Կոմունիկացիոն ծախսերի կրճատում
- Մեծ թվով օգտագործողների գրանցում
- Անվտանգության բարձր մակարդակ
- Հուսալիություն
 
  - Հիվանդանոցներում և բժշկական հաստատություններում էներգիայի անջատումը կարող է վտանգել հաստատության բնականոն գործունեությունը, հետևաբար նաև` հիվանդների կյանքը և առողջությունը։ Մեր Smart Tower UPS-ը նախատեսված է հատկապես բժշկական սարքավորումների անխափան աշխատանքի համար՝ ապահովելով անընդհատ և հուսալի էներգամատակարարում: - Հիմնական առավելությունները․ - Բարձր հուսալիություն կրիտիկական բժշկական սարքավորումների աշխատանքի համար
- Խելացի ինտերֆեյս՝ դյուրին մոնիթորինգի և կառավարման համար
- Արագ լիցքավորում և երկար աշխատանքային ժամանակ
- Զրոյական անցման ժամանակ հոսանքի անջատման դեպքում
- Բարձր էլեկտրամագնիսական համատեղելիություն
- Անաղմուկ աշխատանք
 
  - Արդյունավետության տեսանկյունից երբեմն նպատակահարմար չէ հավելյալ լարանցումների իրականացումն ինտերնետ կապի միացման համար։ Մեր անլար կապի սարքերն ապահովում են բարձր արագությամբ ինտերնետի հասանելիություն ողջ տարածքում։ - Հիմնական առավելությունները․ - Ինտերնետ կապի բարձր որակ
- Անվտանգություն
- Ինտերնետ կապի տարածման լայն տիրույթ
- Մեծ քանակով սարքերի միացման հնարավորություն ինտերնետին
- Կառավարման մատչելիություն
 

 
 





























