Մեր Մասին
Մեր տեսլականը
Կառուցել ինժեներական մտքի և փորձի վրա հիմնված անվտանգ և հարմարավետ միջավայր անհատների և բիզնեսների համար։


Մեր պատմությունը
70 և ավելի էնտուզիաստներից և պրոֆեսիոնալներից բաղկացած մեր թիմը կազմավորվել է դեռևս 2008թ․-ին։ Արդյունքում, կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձել է էլեկտրատեխնիկական, ցածրահոս համակարգերի և ՏՏ սարքավորումների մատակարարմամբ և ինտեգրմամբ զբաղվող խոշոր կազմակերպություն։
Միևնույն ժամանակ, կնքված համագործակցության հարյուրավոր պայմանագրերի և իրականացված հազարավոր նախագծերի արդյունքում ընկերությունը երբեք չի դադարել նոր լուծումներ առաջարկելուց։
Արևային էներգիայի ուղղությամբ ընկերությունը 2021 թվականից իրականացնում է արևային կայանների նախագծում և կառուցում, իսկ 2023 թվականից հանդիսանում է Huawei փոխակերպիչների բացառիկ մատակարարը Հայաստանում։
Զարգացման հաջորդ փուլում, 2023թ․-ին մեկնարկեց մեր նոր նախաձեռնությունը՝ Team Energy։ Սա էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց է, որը հասանելի է ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։
Տեխնոլոգիական առաջընթացի շրջանակում, 2024թ․-ին մեր հաճախորդներին ներկայացրեցինք նոր լուծում՝ Smart Place by Team Syatems։ Այն ստեղծվել է տների, գրասենյակների և հյուրանոցների լիարժեք ավտոմատացման ու կառավարման համար՝ դարձնելով առօրյան ավելի խելացի, հարմարավետ և էներգախնայող։


Տարեցտարի ընդլայնելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ցանկը՝ այսօր մենք առաջարկում ենք համապարփակ լուծումներ մեր հաճախորդներին։
Հետևաբար, այլևս կարիք չկա դիմելու մի քանի մասնագիտացված ընկերություններ, որպեսզի ձեր տան, գրասենյակի կամ այլ նշանակության շինության էլեկտրասնուցումը, կապը, անվտանգությունը, ավտոմատացումն ու կառավարումը և տեխնոլոգիական վերազինումը ի կատար ածվեն։
Արդյունքում, նախագծումից իրականացում, ապա սպասարկում, էներգիայի գեներացումից մինչև դրա սպառում, անվտանգության ապահովում և սարքավորումներով զինում՝ մենք հոգ կտանենք այդ ամենի մասին։
Ամփոփելով, ինժեներական միտքը և նորարարական տեխնոլոգիաները մշտապես եղել են մեր ընկերությունն առաջ մղող ուժերը։
Ընկերությունը «Թիմ Սիսթեմս» է վերանվանվել 2020թ․-ին։
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընկերությունը թվերով
1000+
իրականացված նախագծեր
70+
փորձառու մասնագետներ
300+
գործընկերներ
15+
տարվա փորձ
Մեր թիմը
Մեր թիմի հետ ձեր նախագիծը հոգատար ձեռքերում է՝ գաղափարից մինչև իրականացում։
Նելլի Մալյան
Տնօրեն
Լիլիթ Խաչատրյան
Գործառնական տնօրեն
Բենիամին Սերոբյան
Էլեկտրատեխնիկական բաժնի ղեկավար
Գալուստ Թառոյան
Ցածրահոս համակարգերի բաժնի ղեկավար
Արմինե Բաղդասարյան
Գնումների բաժնի ղեկավար
Ադոլֆ Գույումջյան
Պրոդուկտի ղեկավար
Արթուր Սիմոնյան
Նախագծերի ղեկավար
