Team Systems-ը՝ ավելի քան 1000 նախագիծ իրականացրած մասնագետների թիմով, առաջատար դիրք է զբաղեցնում ցածրահոս համակարգերի և լուծումների մատակարարման ոլորտում:
Մենք մատակարարում և սպասարկում ենք՝
- Կառուցվածքային մալուխային համակարգ (SCS)
- Հրդեհի հայտնաբերման եվ ահազանգման համակարգ (FAS)
- Տեսահսկման համակարգ (CCTV)
- Մուտքի վերահսկման համակարգ (ACS)
- Անվտանգության ազդանշանային համակարգ (IAS)
- Ձայնային ահազանգման համակարգ (VAS)
- Ֆոնային երաժշտության համակարգ (BGM)
- Բուժանձնակազմի կանչի համակարգ (NCS)
- Սենյակների կառավարման համակարգ
- Կոնֆերանս համակարգեր
- Տեսապատեր
Մեր առաջարկած լուծումները ոչ միայն համապատասխանում են ժամանակակից տեխնոլոգիական չափանիշներին, այլև հաշվի են առնում ձեր բիզնեսի առանձնահատուկ պահանջները:
Team Systems-ն ունի սպասարկման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր լիցենզիաները։ Վստահեք ձեր ցածրահոս համակարգերի նախագծումը, մատակարարումը և սպասարկումը մեր փորձառու մասնագետներին:
Կապվեք մեզ հետ այսօր՝ անվճար խորհրդատվության համար:


 
 


